Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7. ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԸ
Հոդված 7. ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԸ
1. Ապահովադիրը կարող է ապահովագրության պայմանագիր կնքել ապահովագրված անձի օգտին կամ նախատեսել շահառուին, ինչպես նաև ապահովագրական գործունեություն իրականացնողների գործողությունները բողոքարկել` դիմելով կենտրոնական բանկ կամ դատարան:
2. Ապահովադիրն ունի օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող այլ իրավունքներ: (7-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)