Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-12-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրական գործառնությունների և այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացումն ու ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորումը:

2. Ապահովագրողները պարտավոր են կատարել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այդ թվում՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկություններ տրամադրել կենտրոնական բանկ: (29-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-22-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։