Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-12-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 34. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 34. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

1. Օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի խախտումների համար կենտրոնական բանկի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողին նախազգուշացում տրվում է գրավոր` կենտրոնական բանկի որոշմամբ:

2. Կենտրոնական բանկն ստուգումների կամ հեռակա վերահսկողության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը` համապատասխան նորմատիվ իրավական ակտերի դրույթների վկայակոչմամբ: Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում վերացնելու և խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կամ հետագայում բացառելու հանձնարարական:

3. Խախտումը վերացնելու հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած ապահովագրական գործունեություն իրականացնողի համար` կենտրոնական բանկի համապատասխան նախազգուշացման մասին որոշումը պատշաճ կերպով նրան հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե կենտրոնական բանկի որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը`

ա) սույն օրենքով նախատեսված փաստաթուղթը կամ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ու կարգով չի ներկայացրել կենտրոնական բանկ.

բ) սույն օրենքով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման բացթողումներ).

գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.

դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը.

ե) խախտել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը.

զ) խախտել է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.

է) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը.

ը) խախտել է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.

թ) ապահովագրական հատուցում է տվել` առանց սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության (անհիմն հատուցում).

ժ) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված պահանջները.

ժա) խախտել է 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված կարգի պահանջները:

5. Նախազգուշացումն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է տրվել ապահովագրության մասին օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկացած խախտումների հայտնաբերման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ խախտման համար պետք է կիրառվեն սույն օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցներ:

(34-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։