Գլուխ 4 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրական գործառնությունների և այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացումն ու ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորումը:
2. Ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից տրված` հինգ միլիոն դրամը գերազանցող ապահովագրական հատուցումների վերաբերյալ, դրանք վճարելուց հետո 10-օրյա ժամկետում, լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել այդ հատուցումների տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները: