Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-12-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց իրավասությունների շրջանակները սահմանվում են օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան և ընկերության կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Ներքին կազմակերպական կառուցվածքում պարտադիր են`

ա) ապահովագրողի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնողների կազմակերպական կառուցվածքում` նաև ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի հաստիքները, բացառությամբ կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի առկայության դեպքի (այսուհետ` ակտուար).

բ) ապահովագրական բրոքերի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի հաստիքները:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողները` նշանակումից կամ փոփոխությունից հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր են կենտրոնական բանկ ներկայացնել գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի որոշման պատճենը, օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով նրան տրված որակավորման վկայականի պատճենն ու ստորագրության նմուշը և գլխավոր հաշվապահի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողները` նաև ակտուարի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը կամ ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

4. Ապահովագրական գործունեություն իրականացնողների իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են`

ա) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով և ընկերության կանոնադրությամբ.

բ) գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) համար` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով:

5. Ակտուարը պատասխանատու է ապահովագրողի կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորման համար:

Ապահովագրական սակագների հիմնավորումով փաստաթղթերը կենտրոնական բանկ ներկայացվում են ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և, առկայության դեպքում, նաև ակտուարի ստորագրությամբ:

6. Կենտրոնական բանկն իրեն ներկայացվող փաստաթղթերը կարող է չընդունել կամ վերադարձնել ապահովագրողին, եթե դրանց վրա բացակայում են սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող պաշտոնատար անձանց ստորագրությունները, կամ եթե այդ փաստաթղթերի վրա դրված ստորագրությունները տարբերվում են ապահովագրողի կողմից ներկայացված համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշից: Այս դեպքում այդ փաստաթղթերը համարվում են չներկայացված:

7. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերն ստորագրելու անհնարինության դեպքում նշանակել փոխարինող պաշտոնակատար անձ և պատշաճ կերպով տեղեկացնել այդ մասին կենտրոնական բանկ` սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն:

8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց գտնվելու վայրի փոփոխության, ինչպես նաև կանոնադրության փոփոխություններն իրավական ուժ ստանալու դեպքերում 10-օրյա ժամկետում դրանք ներկայացնել կենտրոնական բանկ:

10. Ապահովագրական գործունեություն իրականացնողները կարող են Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղ, որն ապահովագրական գործունեություն իրականացնողի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, գործում է նրա տված լիազորությունների սահմաններում և ապահովագրական գործունեություն է իրականացնում նրա անունից: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերը ենթակա են հաշվառման կենտրոնական բանկի կողմից: Ապահովագրական գործունեություն իրականացնողները մասնաճյուղ կարող են ստեղծել այն ստեղծելու վերաբերյալ տնտեսական ծրագիր (հիմնավորում) կենտրոնական բանկ ներկայացնելուց և նրա կողմից հավանության արժանանալուց հետո: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերի գրանցման կարգը, ինչպես նաև տնտեսական ծրագրի (հիմնավորման) հիմնական սկզբունքներն ու ներկայացման կարգը կարող է սահմանել կենտրոնական բանկի խորհուրդը:

Ապահովագրական գործունեություն իրականացնողները չեն կարող ստեղծել այլ առանձնացված ստորաբաժանումներ, բացի մասնաճյուղերից:

(11-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։