Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 18. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները» բառերից հետո լրացնել «ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում» բառերով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասի «ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետով» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ դիմում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգվում է նույն ժամկետով, նույն պայմաններով և պահանջներով, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները և պահանջները չեն խախտվել կամ փոփոխվել, և առկա է օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, կամ դրա ժամկետի երկարաձգումը չի հակասում սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին, դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը բավարարում կամ մերժում է դիմումի մուտքագրման օրվանից երեք ամսվա ընթացքում։

Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա չէ օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն, որի ժամկետը երկարաձգվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության և սույն հոդվածի պահանջներին չհակասելու դեպքում։

Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա են սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածով սահմանված վերանայման հիմքերը, ապա ջրօգտագործողին տրամադրվում է վերանայված ջրօգտագործման թույլտվություն։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։