Հոդված 13. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝
Հոդված 13. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչև ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով նախատեսված սարքերն ու սարքավորումները։».
2) 5-րդ մասը «պայմանները» բառից հետո լրացնել «պետական ջրային կադաստրում» բառերով։