Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.
Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.
«Հոդված 91.1. Հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզները
1. Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Եթե մեկ ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի հեղեղումների վտանգը կարող է տարածվել հարևան ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի վրա, ապա դա պետք է ամրագրվի այդ տարածքների ջրավազանային կառավարման պլաններում։»: