Հոդված 15. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում՝
Հոդված 15. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ապահովումը» բառից հետո լրացնել «, եթե սույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցառումները բավարար չեն սակավաջրության կամ երաշտի հետևանքները մեղմելու համար» բառերով, իսկ 2-րդ կետը «ջրի որակական» բառերից հետո՝ «և քանակական» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտման դեպքում կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձին տեղեկացնում է 15 աշխատանքային օրվա ընթացքում հետագա գործունեությունը թույլտվության պայմաններին կամ պահանջներին համապատասխանեցնելու կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու պահանջի վերաբերյալ:»։