Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1.1-ին հոդվածով.

«Հոդված 37.1.1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխը

1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացվելու դեպքում սահմանված չափով փոխանցվող ֆինանսական միջոցների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ջրօգտագործողի պարտականությունը ներառվում է ջրօգտագործման թույլտվության մեջ:

3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։