Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 20. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերով.

2) 2-րդ մասում՝

ա. «թույլտվությունն» բառը փոխարինել «թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը երեք տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքի։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենսգրքի իմաստով՝ օրինական հիմքեր են համարվում արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։