Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 23. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

«Ջրօգտագործման և էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։

Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում:

Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո դրանք կնքում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։