Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 24. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով.

1) հորատանցքի կառուցմամբ՝ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա.

2) հորատանցքի շահագործմամբ՝ կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա:

Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձևավորվի սույն օրենսգրքի 37.1.1-ին հոդվածով սահմանված՝ դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում։».

2) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։