Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 40

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և սույն օրենքի 23-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող՝ Օրենսգրքի 37.3-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման ժամկետ է սահմանվում 2024 թվականի հունվարի 1-ը։

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն արդեն իսկ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի տեղադրման ժամկետ է սահմանվում 2024 թվականի հունվարի 1-ը։

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Ամփոփագրի ձևը հաստատում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը վեց ամսվա ընթացքում.

2) ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաստատում է Կառավարությունը.

3) ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը վեց ամսվա ընթացքում.

3.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից.

4) մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

5) ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում.

6) գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանում է Կառավարությունը վեց ամսվա ընթացքում.

7) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների՝ նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ երկու տարվա ընթացքում.

8) ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

9) ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

10) արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.

11) կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարման կարգը սահմանում է Կառավարությունը երեք տարվա ընթացքում.

12) մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում.

13) Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում.

14) Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը երկու տարվա ընթացքում։

(40-րդ հոդվածը լրաց., խմբ. 22.11.23 ՀՕ-379-Ն)

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. հուլիսի 20

Երևան

ՀՕ-316-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։