Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «ռեսուրսների» բառից հետո լրացնել «համապարփակ» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-25-րդ կետերով.
«23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմելը և սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացնելը, որը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է:
Ամփոփագրի ձևը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը.
24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք.
25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները։»։