Հոդված 1. Նպատակը
Հոդված 1. Նպատակը
Սույն արձանագրության նպատակն է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրման համար բացված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ`Կոնվենցիա) դրույթներում՝ կապված սույն արձանագրության 2-6-րդ հոդվածներում նկարագրված գործողությունները քրեականացնելու հետ, այդպիսով ամրապնդելով Կողմերի` ահաբեկչության կանխարգելմանը և մարդու իրավունքներից, մասնավորապես՝ կյանքի իրավունքից լիարժեք օգտվելու վրա դրա ունեցած բացասական ազդեցությանն ուղղված ջանքերը` թե' ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցներով, թե' միջազգային համագործակցության միջոցով` համաձայն Կողմերի միջև գործող կիրառելի բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերի կամ պայմանագրերի: