Հոդված 7. Տեղեկություններ փոխանակելը
Հոդված 7. Տեղեկություններ փոխանակելը
1. Չհակասելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներին, ինչպես նաև իր ներպետական օրենսդրությանն ու գործող միջազգային պարտավորություններին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 4-րդ հոդվածով սահմանված՝ ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնող անձի վերաբերյալ համապատասխան առկա տեղեկությունների՝ Կողմերի միջև ժամանակին փոխանակմանը նպաստելու համար: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ նշանակում է կոնտակտային մարմին, որը հասանելի է օրը 24 ժամ, շաբաթական յոթ օր:
2. Կողմերը կարող են որոշել որպես 1-ին կետով սահմանված մարմին նշանակել արդեն գոյություն ունեցող կոնտակտային մարմնի:
3. Կողմի կոնտակտային մարմինը պետք է ունենա մեկ այլ Կողմի կոնտակտային մարմնի հետ հաղորդակցումն արագ կերպով իրականացնելու կարողություն: