Հոդված 8. Պայմանները և երաշխիքները
Հոդված 8. Պայմանները և երաշխիքները
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն արձանագրության կատարումը, այդ թվում՝ 2-6-րդ հոդվածներով սահմանված՝ արարքների քրեականացման սահմանումը, իրականացումը և կիրառումը կատարվի մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու, այլոց հետ միավորվելու և կրոնի ազատության իրավունքների հարգմամբ (տվյալ Կողմի համար կիրառելիության դեպքում)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան այլ պարտավորություններով սահմանված կարգով:
2. Միևնույն ժամանակ, սույն արձանագրության 2-6-րդ հոդվածներով սահմանված՝ արարքների քրեականացման սահմանումը, իրականացումը և կիրառումը պետք է համապատասխանեն համամասնության սկզբունքին` հետապնդվող օրինական նպատակների և ժողովրդավարական հասարակությունում դրանց անհրաժեշտ լինելու առումով, ինչպես նաև պետք է բացառեն կամայականության, խտրական կամ ռասիստական վերաբերմունքի ցանկացած դրսևորում: