Հոդված 10. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը
Հոդված 10. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը
1. Սույն արձանագրությունը բաց է ստորագրման համար Կոնվենցիան ստորագրած Կողմերի համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Ստորագրող կողմը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն արձանագրությունը, եթե չի վավերացրել, ընդունել կամ հաստատել Կոնվենցիան կամ չի վավերացնում, ընդունում կամ հաստատում այն Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու հետ միաժամանակ։ Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։
2. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վեցերորդ փաստաթուղթը, որոնցից առնվազն չորսը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ներկայացված, ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ավելի ուշ ի պահ հանձնող ցանկացած Ստորագրող կողմի համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։