Հոդված 3. Ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը
Հոդված 3. Ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը» նշանակում է պայթուցիկ նյութերի, հրազենի կամ այլ զենքերի կամ թունավոր կամ վտանգավոր նյութերի պատրաստման կամ օգտագործման կամ այլ հատուկ մեթոդների կամ միջոցների վերաբերյալ այլ անձից հրահանգներ, այդ թվում՝ գիտելիքներ կամ գործնական հմտություններ ձեռք բերելը՝ ահաբեկչական հանցագործություն կատարելու կամ դրան օժանդակելու նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով: