Հոդված 12. Տարածքային կիրառությունը
Հոդված 12. Տարածքային կիրառությունը
1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական Միությունը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն արձանագրությունը կիրառվելու է:
2. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ հայտարարության ստացման օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Այդ հայտարարության մեջ նշված ցանկացած տարածքի առնչությամբ նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է հետ վերցվել՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ։ Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։