Հոդված 11. Արձանագրությանը միանալը
Հոդված 11. Արձանագրությանը միանալը
1. Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիային միացած ցանկացած պետություն կարող է միանալ նաև սույն արձանագրությանը կամ անել դրանք միաժամանակ:
2. Վերը նշված 1-ին պարբերությամբ սահմանված կարգով Արձանագրությանը միացող ցանկացած պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Արձանագրությանը միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։