Հոդված 14. Ծանուցումները
Հոդված 14. Ծանուցումները
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական Միությանը, սույն արձանագրության մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, ինչպես նաև սույն արձանագրությանը միացած կամ միանալու հրավեր ստացած ցանկացած պետության տեղեկացնում է՝
ա) Արձանագրության՝ որևէ երկրի կողմից ստորագրման մասին,
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,
գ) սույն արձանագրության՝ 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի մասին,
դ) սույն արձանագրությանն առնչվող ցանկացած այլ գործողության, հայտարարության, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն արձանագրությունը:
Կատարված է Ռիգայում 2015 թվականի հոկտեմբերի 22-ին, մեկ բնօրինակից, որի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, և որն ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպական Միությանը, սույն արձանագրության մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, ինչպես նաև սույն արձանագրությանը միանալու հրավեր ստացած ցանկացած պետության։