Հոդված 4. Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը
Հոդված 4. Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը» նշանակում է մեկնել մեկնողի քաղաքացիության կամ բնակության պետություն չհանդիսացող պետություն` ահաբեկչական հանցագործություն կատարելու, դրան օժանդակելու կամ դրան մասնակցելու, կամ ահաբեկչության նպատակով ուսուցում անցկացնելու կամ ստանալու նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը» իր տարածքից կամ իր քաղաքացիների կողմից, եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք պահանջվում են իր սահմանադրաիրավական սկզբունքներով և համապատասխանում են դրանց:
3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ և դրան համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված հանցագործության կատարման փորձը հանցագործություն ճանաչելու համար: