Հոդված 5. Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը
Հոդված 5. Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը» նշանակում է ցանկացած միջոցով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրել կամ հավաքագրել միջոցներ, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն հնարավորություն են տալիս ցանկացած անձի մեկնել արտերկիր՝ ահաբեկչության նպատակով, ինչպես սահմանված է սույն արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետով, տեղյակ լինելով, որ այդ միջոցներն ամբողջությամբ կամ մասամբ նախատեսված են այդ նպատակով օգտագործվելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետով սահմանված՝ «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով: