Հոդված 6. Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը
Հոդված 6. Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը» նշանակում է կազմակերպման կամ օժանդակության ցանկացած գործողություն, որով աջակցություն է տրամադրվում ցանկացած անձի ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելու համար, ինչպես սահմանված է սույն արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետով՝ տեղյակ լինելով, որ այդ աջակցությունը տրամադրվում է ահաբեկչության նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով: