ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 40 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 196. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների հաշվառումը
Հոդված 196. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների հաշվառումը
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների հաշվառումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 345-րդ հոդվածին համապատասխան:
2. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների, ինչպես նաև այդպիսի ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների հաշվառման կարգը և ձևը սահմանում է Կոմիտեն։
3. Միության մաքսային օրենսգրքի 345-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են իրականացնել հայտարարատուների առանձնացված հաշվառում:
Սույն մասով նախատեսված՝ հայտարարատուների հաշվառման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանում է Կոմիտեն: