Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-25-ից մինչև 2024-01-04։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 51 · ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հոդված 256. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները

գործել է մինչև 2024-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 256. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները

1. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածով։

2. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:

3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող ընդգրկվել պետական կառավարչական հիմնարկները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:

4. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:

5. Միայն արտահանման գործարքներ իրականացնող մաքսային ներկայացուցիչները ազատվում են պարտավորությունների կատարման ապահովման ներկայացումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։