ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 3. Մաքսային ոլորտում օրենսդրության մշակումը և մաքսային գործի ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում
Հոդված 3. Մաքսային ոլորտում օրենսդրության մշակումը և մաքսային գործի ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե):
2. Կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, ապահովում է մաքսային վարչարարության իրականացումը, ինչպես նաև աջակցում է մաքսային ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակմանը։
3. Ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, մշակում է մաքսային ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: