Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-25-ից մինչև 2024-01-04։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 13 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 76. Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները

գործել է մինչև 2024-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 76. Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները

1. Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով:

2. Միության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործողությունները կարող են իրականացվել մաքսային մարմնի թույլտվությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված թույլտվությունն ստանալու համար հայտարարատուն դիմում է ներկայացնում մաքսային մարմին՝ ներկայացնելով այն գործողությունները, որոնց պետք է ենթարկվեն մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները, ինչպես նաև դրանց իրականացման անհրաժեշտության, իրականացման վայրի և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն:

4. Մաքսային մարմինը, ուսումնասիրելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը, դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ մերժում է ներկայացված գործողությունների կատարման վերաբերյալ դիմումը՝ գրավոր նշելով մերժման պատճառները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։