ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 58 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 307. Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները
Հոդված 307. Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները
1. Առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս բերելը, բեռնելը, բեռնաթափելը, փոխաբեռնելը, փաթեթների վնասվածքները վերացնելը, փաթեթները բացելը, փաթեթավորելը կամ վերափաթեթավորելը`
առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի քառասուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան երկու միլիոն դրամի չափով։