Հոդված 238. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում
Հոդված 238. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում
1. Լիազորված այլ կազմակերպության փորձագետներին մաքսային փորձաքննությունը հանձնարարվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության իրականացումն անհնար է մաքսային փորձագետների կողմից։
2. Լիազորված այլ կազմակերպության փորձագետը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում ներգրավվում է պայմանագրային հիմունքներով։
3. Մաքսային փորձաքննության իրականացումը մաքսային մարմնի լիազորած այլ կազմակերպության փորձագետին հանձնարարվելու դեպքում փորձագետը պետք է փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացնի իր՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթղթերը։
4. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 53-րդ գլխով։
5. Մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավման կարգը սահմանում է Կոմիտեն։