ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 54 · ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 273. Մաքսային պահեստի տիրապետողը
Հոդված 273. Մաքսային պահեստի տիրապետողը
1. Մաքսային պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 415-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:
2. Մաքսային պահեստների տեսակները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով:
3. Մաքսային պահեստի տիրապետողների և հայտարարատուների կամ այլ անձանց միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքված պայմանագրերով:
4. Մաքսային պահեստի տիրապետողը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։