Հոդված 235. Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը
Հոդված 235. Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը
1. Սույն օրենսգրքի 234 հոդվածում նշված ապրանքների նկատմամբ տնօրինման գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Տնօրինման գործողություններ են համարվում`
ա) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.
բ) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.
գ) ապրանքների իրացումը:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների իրացման դեպքում դրանք պետք է իրացվեն միայն աճուրդային կարգով, ընդ որում, աճուրդային գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:
4. Ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են այդ ապրանքները տեղափոխող անձանց հաշվին:
գ լ ու խ 41.
ապրանքների տնօրինման հետեվանքով առաջացած միջոցների տնօրինումը