ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
Հոդված 64. Անմաքս առևտրի խանութը և դրա հիմնումը
Հոդված 64. Անմաքս առևտրի խանութը և դրա հիմնումը
1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ սույն օրենսգրքով սահմանված կարգով «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմով բաց թողնված ապրանքներն իրացվում են մաքսային հսկողության ներքո:
2. Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության անձինք` սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա: