ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
Հոդված 65. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը
Հոդված 65. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը
1. Անմաքս առևտրի խանութներում առևտրային գործունեությունն իրականացվում է մաքսային հսկողության ներքո` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսավճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու: