Հոդված 94. Մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը
Հոդված 94. Մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը
1. Սույն օրենսգրքի 87-93 հոդվածներում նշված մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:
2. Հայտարարատուի պահանջով սույն օրենսգրքի 92 և 93 հոդվածներում նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքի որոշումը, ապա դա որոշվում է սույն օրենսգրքի 92 հոդվածով նախատեսված կարգով:
գ լ ու խ 15.
մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը եվ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կայացրած որոշումների եվ գործողությունների բողոքարկումը