Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ընդունումը
Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ընդունումը
1. Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը:
2. Մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`
ա) ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը.
բ) հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին.
գ) բանավոր հարցմամբ ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը.
դ) սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված գործողությունների հետևանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
3. Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ: