Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-01-ից մինչև 2001-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 244. Հատուկ միջոցների կիրառումը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 244. Հատուկ միջոցների կիրառումը

1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձինք հատուկ միջոցներ կարող են կիրառել`

ա) իրենց և այլ անձանց վրա հարձակումը կասեցնելու համար.

բ) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումը կասեցնելու համար.

գ) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու (ծառայողական շինություն հասցնելու) համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.

դ) իրենց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը կանխելու համար.

ե) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջները.

զ) իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտող այլ դեպքերում:

3. Հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն օգտագործվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության իրադրությունում մաքսային մարմնի պաշտոնատար անձը հատուկ միջոցների բացակայության դեպքում իրավունք ունի կիրառել ձեռքի տակ եղած այլ միջոցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։