Հոդված 246. Հրազենի գործադրումը
Հոդված 246. Հրազենի գործադրումը
1. Հրազեն կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն հրազեն գործադրել`
ա) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ.
բ) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:
2. Մինչև հրազենի գործադրումը դա պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային մարմինների պաշտոնատար անձի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
4. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հրազենով ապահովելու կարգը, հրազենի, զինամթերքների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
բ ա ժ ի ն 17.
եզրափակիչ դրույթներ
գ լ ու խ 44.
անցումային դրույթներ