Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը
Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը
1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անմաքս առևտրի իրականացման վայրեր:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից անմաքս առևտրի իրականացման վայրեր ապրանքների ներմուծմանը պետք է նախորդի այդ ապրանքների` սույն օրենսգրքով սահմանված կարգով բացթողումը` «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով:
3. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների:
4. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ: