Հոդված 4. Ստանդարտացման սկզբունքները
Հոդված 4. Ստանդարտացման սկզբունքները
1. Ստանդարտացման ազգային մարմինն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրականացումը հետևյալ սկզբունքների համաձայն`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր և հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների ընդունում և գործողության մեջ դնում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային, տարածաշրջանային (այդ թվում՝ եվրոպական և միջպետական) ստանդարտացման կանոնների և ուղեցույցների հաշվի առնում.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում տեխնիկական հանձնաժողովների, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային խմբերի միջոցով:
(4-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)