Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 15. Ռազմական ոլորտի ազգային ստանդարտները
Հոդված 15. Ռազմական ոլորտի ազգային ստանդարտները
1. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ Ռ» դասիչը: «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ Ռ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ և չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:
(15-րդ հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)