Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 15.3. Տեխնիկական պայմանները
Հոդված 15.3. Տեխնիկական պայմանները
1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը:
2. Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն ստանդարտացման գործող կանոնների և ուղեցույցների:
3. Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս, ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):
(15.3-րդ հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)