Հոդված 17. Ազգային ստանդարտների մշակումը
Հոդված 17. Ազգային ստանդարտների մշակումը
1. Շահագրգիռ կողմերը կարող են առաջարկել ազգային ստանդարտների նախագծեր:
2. Ազգային ստանդարտների մշակումը ներառում է հետևյալ փուլերը`
1) ստանդարտի նախագծի և (կամ) մշակման առաջարկի ներկայացում Ստանդարտացման ազգային մարմին.
2) ստանդարտի մշակման գործընթացի կազմակերպում տեխնիկական հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի միջոցով.
3) նախագծի առաջին խմբագրության մշակում և դրա հրապարակային քննարկում.
4) ազգային ստանդարտի նախագծի երկրորդ խմբագրության հրապարակային քննարկում.
5) ստանդարտի վերջնական նախագծի ընդունում տեխնիկական հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից.
6) Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման տեխնիկական խորհրդի եզրակացության հիման վրա ստանդարտի ընդունում, գործողության մեջ դնում և հրապարակում:
(17-րդ հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)