Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 10. Ստանդարտացման ազգային մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ստանդարտացման ազգային մարմինը

1. Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման ազգային մարմինը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Ստանդարտացման ազգային մարմինը`

1) ընդունում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները, դրանց փոփոխությունները, ուղղումները.

2) դադարեցնում է ազգային ստանդարտների գործողությունը.

2.1) ընդունում և գործողության մեջ է դնում հիմնադրական ազգային ստանդարտները.

3) հաստատում և հրապարակում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.

4) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով` ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան.

5) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և համակարգում դրանց գործունեությունը.

6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կազմակերպություններում.

7) մասնակցում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին.

8) ստեղծում, վարում և արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.

9) իր ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառներում մասնագետների ուսուցում և վերապատրաստում.

10) իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների և ուղեցույցների, դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) և պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար.

11) ապահովում է միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներով ստանդարտացման բնագավառում տեղեկատվության փոխանակումը.

12) մատուցում է տեղեկատվական ծառայություններ.

13) կազմակերպում է ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, կանոնների, ուղեցույցների, ինչպես նաև ամենամյա կատալոգների և եռամսյակային տեղեկատուների հրապարակումը և տարածումը.

14) կազմակերպում և իրականացնում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փաստաթղթային փորձաքննություն և հաշվառում.

15) կանոնակարգող կամ համակարգող մարմնի հանձնարարությամբ նախապատրաստում և հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկը.

16) գործում է` ելնելով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային շահերից.

17) ապահովում է ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային այն կազմակերպությունների կանոնների և պարտավորությունների կատարումը, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը.

18) հաստատում, հրապարակում և լիազորված պետական մարմին է ներկայացնում հաշվետվություն ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.

19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.

20) ստեղծում և հաստատում է ստանդարտացման տեխնիկական խորհրդի կազմն ու աշխատակարգը:

(10-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-77-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.10.22 ՀՕ-410-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։