Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 15.2. Կազմակերպության ստանդարտները
Հոդված 15.2. Կազմակերպության ստանդարտները
1. Կազմակերպության ստանդարտները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ հայտարարում և հաշվառում են իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Կազմակերպության ստանդարտները մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների և նորմերի սահմանման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով:
2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
(15.2-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն, փոփ. 26.10.22 ՀՕ-410-Ն)