Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 18. Ստանդարտացման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը և հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ստանդարտացման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը և հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը

(վերնագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-77-Ն)

1. Ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների հրապարակման և տարածման (տրամադրման) իրավունքը պատկանում է Ստանդարտացման ազգային մարմնին:

2. Ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների (որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը) ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացվում են ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների սահմանած կարգով և պայմաններով:

3. Այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմինը` այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:

4. Ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

5. Ստանդարտացման փաստաթղթերի պահպանման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և այլն:

(18-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-77-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։