Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գործող տեխնիկական պայմանները որպես ստանդարտացման փաստաթուղթ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է փոխարինվեն ազգային ստանդարտներով կամ կազմակերպության ստանդարտներով կամ ուժը կորցրած ճանաչվեն: Մինչև համապատասխան ազգային ստանդարտների ընդունումը կազմակերպությունների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների:
2.1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքը:
(20-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2012 թ. մարտի 5
Երևան
ՀՕ-21-Ն