Հոդված 12. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 12. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողը մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ, եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան ենթակա են հաշվանցման (պակասեցման) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում, կամ եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների՝ Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում:»: